Ֆրանսիայում «հարուստներից գանձվող հարկի» չափ է սահմանվել 75%-ը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 20, 2012 11:03

Ֆրանսիայի իշխանությունները մտադիր են ժամանակավորապես  բնակչության գերշահույթը հարկել 75%-ով:

Դրա մասին հայտնել է բյուջեի նախարար Ջերոմ Կայուզակը: Գերատեսչության ղեկավարը հայտնել է նաև, որ սահմանված այդ չափը կվերանայվի անմիջապես, երբ երկիրը հաղթահարի բյուջեի դեֆիցիտը: 2012-ի հուլիսին Ֆրանսիայի վարչապետ Ժան Մարկ Էրոն հանդես եկավ հայտարարությամբ, որ երկրին անհրաժեշտ է թույլ տնտեսությունը կայունացնող արմատական փոփոխություններ կատարել: Նա  հայտարարեց, որ իշխանությունները պլանավորում են  հարկման նոր կանոններ մտցնել, որոնց համաձայն, երկրի ամենահարուստ բնակրչները գանձարան են մուծելու իրենց եկամուտների 45%-ը: Իսկ այն քաղաքացիները, որոնց եկամուտները գերազանցում են 1 մլն եվրոն, կհարկվեն 75%-ի չափով:

Դիտվել է 1064 անգամ:
Print Friendly

Leave a Reply