Սիրիայում ապստամբները գրավել են Իրաքի ու Թուրքիայի սահմաններում հսկիչ-անցագրային կետերը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 20, 2012 10:48

Սիրիայում ընդդիմությունը գրավել է սահմանային հսկիչ-անցագրային կետերը. մեկը` Իրաքի սահմանին , իսկ մյուսը` Թուրքիայի: Վերջինը գրավելու համար 10 օր են կորցրել, քանի որ Ասադի զորքերը նրանց գրոհները հետ էին մղում: Թուրքիան սիրիական ընդդմիության կողմն է, սակայն Իրաքը միջոցներ է ձեռնարկում, որ կասեցնի սիրիացիների թափանցումն իր տարածք:

Ներկայումս ապստամբների հսկողության տակ է Իրաքի  հետ սահմանն ու սիրիական ամբողջ տարածքը դեպի հյուսիս: Ապստամբների ղեկավարությունը հավաստիացնում է, որ իրենք հսկում են  երկրի տարածքի 75%-ը:

Դիտվել է 1283 անգամ:
Print Friendly

Leave a Reply