Քարաթափման վտանգ. հսկա ժայռերը սպառնում են հարակից շինություններին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 20, 2012 10:41

Հուլիսի 19-ին, ժամը 13.30-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի Հարավ-արևմտյան թաղամասի 3-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 11 տան մոտ առկա է քարաթափման վտանգ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ժ.14:00-ին դեպքի վայր է մեկնել ՄՓՎ ՕԽ-ն` ՄՓՎ ԲՊ բաժնի պետ փ/ծ կ-ն Գ.Հակոբյանի գլխավորությամբ:

Պարզվել է, որ Դ. Հակոբյանին պատկանող տունը գտնվում է հավանական քարաթափան տեղամասից մոտ 60 մ հեռավորության վրա, և լանջի թեքությունը կազմում է 60-65օ:Ժայռաբեկորների տեղաշարժմանը նպաստում են հիմնականում անձրևաջրերը, որոնք լցվելով ժայռաբեկորների ճեղքերը` լվանում և թուլացնում են հիմքը: Վտանգն ակնհայտ է. հսկա ժայռաբեկորները սպառնում են տանը և հարակից շինություններին:

Տարածքի ուսումնասիրման արդյունքները կներկայացվեն Գեղարքունիքի մարզպետարան:

Դիտվել է 1259 անգամ:
Print Friendly

Leave a Reply