Ռամադանի գալստյան առիթով Եգիպտոսում համաներում է հայտարարվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 20, 2012 10:35

572 բանտարկյալի համաներում կշնորհվի Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիի հրահանգով`  ի նշանավորումն սրբազան ամսվա` Ռամադանի:

Համաներման արժանացածների մեջ են անցած տարի Թահրիր հրապարակում կազմակերպված ցույցի մասնակիցներ, որոնցից 530-ին  ռազմական դատարանն արդեն դատել է ու 42 մարդ սպասում էր տրիբունալի  դատավճռին:

Հեղափոխության ժամանակ Եգիպտոսում ձերբակալվել է 11879 մարդ, որոնցից 9714-ը հետագայում ազատ են արձակվել:

Դիտվել է 984 անգամ:
Print Friendly

Leave a Reply