Նախնական տվյալներով Բակո Սահակյանը վերընտրվել է

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | July 20, 2012 10:30

Երեկ,  հուլիսի 19-ին տեղի ունեցած  նախագահական ընտրություններում հաղթել է ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանը. այսպիսին են ԼՂՀ ԿԸՀ հրապարակած նախնական տվյալները: Գործող նախագահի  օգտին քվեարկել է 47085 ընտրող կամ ընտրողների 66.70 %-ը:

ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանը ստացել է22966 քվե կամ ընդհանուր քվեների 32.50 %-ը, Հայաստանի պետական ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի ուսումնագիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Արկադի Սողոմոնյանը` 594 քվե կամ
0.80 %:

ԿՂՀ ԿԸՀ-ն  վերջնական արդյունքները կամփոփի մինչև հուլիսի 22-ը:

Դիտվել է 1223 անգամ:
Print Friendly

Leave a Reply