Գեղեցկությունը ժամանակ է պահանջում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 20, 2012 3:09

Մասնագետներին հաջողվել է հաշվել, թե որքան ժամանակ է անցկացնում միջին վիճակագրական կինն իր կյանքից ` դուրս գալուց առաջ երեկոյան  դիմահարդարման ու դեմքի մաշկի խնամքի վրա: Ու ստացվել է, որ մեկ տարում այդ գործի վրա ծախսվում է 91 ժամ, իսկ դա նշանակում է, որ ողջ կյանքում ժամանակակից կինը դեմքի խնամքի վրա 43 օրացուցային շաբաթ է կորցնում:

Ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ հարավցիներն ավանդաբար դիմահարդարման վրա ավելի շատ ժամանակ են ծախսում, քան հյուսիսցիները, կանանց 12%-ը հայելու առաջ 45-60 րոպե անցկացնելուց հետո  է դուրս գալիս: Յուրաքանչյուր երրորդ կինը ցանկանում է դիմահարդարման ու կոսմետիկ պրոցեդուրաների վրա քիչ ժամանակ ծախսել, սակայն դեռևս չգիտի, թե ինչպես կարելի է նման արդյունքի հասնել: Կանանց 9%-ն առանց դիմահարդարման հյուր չի գնում, իսկ 1%-ը  շպարվում  է անգամ մարզադահլիճ գնալիս:

Դիտվել է 1176 անգամ:
Print Friendly

Leave a Reply