ԼՂՀ նախագահական ընտրություններին մասնակցել է ընտրողների 73.42 տոկոսը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 20, 2012 0:41

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Նախագահի ընտրությունների քվեարկության ավարտից մեկ ժամ անց` հուլիսի 19-ի ժամը 21-ին, հրապարակեց ընտրողների մասնակցության տվյալները: Ըստ ճշգրտված տվյալների, ընտրություններին
99190 ընտրողներից, ներառյալ լրացուցիչ ցուցակներում ընդգրկվածները, մասնակցել են 72823-ը կամ 73.42 տոկոսը:

Ըստ ԼՂՀ ԿԸՀ պաշտոնական կայքէջի, ԼՂՀ տարածքում ամենաբարձր ակտիվությունը գրանցվել է Շահումյանի շրջանում, որտեղ 1775 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 1533-ը կամ 86.37 տոկոսը, ամենացածրը` Ստեփանակերտում, որտեղ 36631 ընտրողներից մասնակցել են 25054-ը կամ 68.40 տոկոսը:

ԼՂՀ մյուս շրջաններում մասնակցության պատկերը հետևայլն է. Ասկերանում` 11599 ընտրողներից մասնակցել են 9264-ը կամ 79.87 տոկոսը, Հադրութում` 8627-ից 7136-ը կամ 82.72 տոկոսը, Մարտակերտում` 13181-ից 9904-ը կամ 75.14 տոկոսը, Մարտունիում` 17165-ից 12069-ը կամ 70.31 տոկոսը, Շուշիում` 3609-ից 2670-ը կամ 73.98 տոկոսը, Քաշաթաղում` 6070-ից 4701-ը կամ 77.45 տոկոսը:

Երևանում` Հայաստանում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում, բացված միակ ընտրատեղամասում հաշվառված են եղել ԼՂՀ 533 քաղաքացիներ, փաստացի քվեարկել են 492-ը կամ 92.31 տոկոսը:

Դիտվել է 1194 անգամ:
Print Friendly

Leave a Reply