Բրազիլիայի նախագահի անունից անհայտ անձը հարցազրույցներ է տվել միջազգային ռադիոկայաններին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 9, 2009 15:02

Բրազիլիայի նախագահ Ինասիո Լուլա դա Սիլվայի անունից անհայտ անձը հարցազրույցներ է տվել մի շարք միջազգային ռադիոկայանների, որոնք պորտուգալերենով են հեռարձակվում:

Անգոլայի պետական ռադիոկայանին տված հարցազրույցը թողարկվել է մի քանի օր շարունակ, մինչև խաբեության բացահայտումը:

Հարցազրույցում որպես բրազիլիայի նախագահ ներկայացած խաբեբան խոսել է 2016-ի Օլիմպիական խաղերի մասին, որոնք տեղի են ունենալու Ռիո դե Ժանեյրոյում: Սուտ նախագահը հարցազրույցում գովաբանել է Անգոլային` Աֆրիկայի գավաթի խաղերին լրջորեն պատրաստվելու համար:

Նույն թեմայով  մի այլ հարցազրույց է  հեռարձակվել  նաև ավստրալական SBS ռադիոկայանով: Ավստրալացի լրագրող Բեատրիս Վագների մոտ, ինչպես հաղորդում է BBC-ն, նախագահի խոսքը կասկածներ է առաջացրել: Վերջինս կապ է հաստատել Բրազիլիայի իշխանությունների հետ` բացահայտելով ռադիոխաբեությունը:

Բրազիլիայի նախագահը դեռևս որևէ կերպ չի արձագանքել տեղի ունեցածին:

Դիտվել է 1054 անգամ:
Print Friendly

Leave a Reply