էլինա Դանիելյանը հաղթեց առաջատարին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 19, 2012 21:12

Ջերմուկում շարունակվող շախմատիստուհիների «Գրան պրի» մրցաշարում կայացան 3-րդ տուրի պարտիաները:

Էլինա Դանիելյանը, հանդես գալով  սպիտակ խաղաքարերով, առավելության հասավ աղյուսակը գլխավորող Հնդկաստանի ներկայացուցիչ Համփի Կոներուի նկատմամբ: Ցավոք, Լիլիթ Մկրտչյանը սևերով զիջեց Չինաստանի ներկայացուցիչ Լուֆեյ Ռուանին:

Առջևում են չինացիներ  Կոներուն և Յու Վենյունը` 2,5 միավոր: Էլինա Դանիելյանն ունի 1,5,  Լիլիթ Մկրտչյանը՝ 0,5 միավոր:

Ահա ինչպիսի արդյունքներ գրանցվեցին տուրի մյուս հանդիպումներում.

Նինո Խուրցիձե (Վրաստան) – Ժաո Սյուե (Չինաստան)՝ 0:1

Հոու Յիֆան (Չինաստան) – Յու Վենյուն (Չինաստան)՝ 1/2 :1/2

Եկատերինա Կովալևսկայա (Ռուսաստան) – Բատույագ Մունգոլտուլ (Մոնղոլիա)՝1:0

Նադեժդա Կոսինցևա (Ռուսաստան) – Կատերիա Լահնո (Ուկրաինա) 1/2՝:1/2

 

Դիտվել է 1616 անգամ:
Print Friendly

Leave a Reply