Պետք է զարգացնել էկոտուրիզմը, բայց ոչ` արգելոցների հաշվին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 19, 2012 18:28


Խոսրովի անտառի ենթակայության տակ գտնվող Գիլան արգելավայրում կառուցված շինությունը պետք է քանդել: Այս կարծիքին են բնապահպան-ակտիվիստներն ու այս հարցով մտահոգված մասնագետները:
Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ երկհարկանի այդ կիսակառույց շինությունը պետք է անպայման քանդվի, և հայտնեց, որ իրենք նույնիսկ պատրաստակամություն և վճռականություն են հայտնել` իրենց ուժերով ու միջոցներով քանդել այն, եթե պետությունը հրաժարվի դա անել:
Հիշեցնենք, որ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի` 2012թ. հունվարի 31-ի N18-Ա հրամանով ստեղծված աշխատանքային խումբը, որը զբաղվում է “Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող նախկին “Գիլան” պետական արգելավայրի տարածքում առկա հիմնահարցերի ուսումնասիրմամբ, ս. թ. ապրիլի 26-ին քննարկել է պետական արգելոցի տարածքում գտնվող կիսակառույց շինության հետագա շահագործման եւ տնօրինման խնդիրները: Քննարկման ընթացքում առաջացել է տարբեր ոլորտների իրավական ակտերի ուսումնասիրման եւ համադրման անհրաժեշտություն:
“Շատ ողջունելի է այն փաստը, որ հասարակական շարժումը փորձում է համագործակցել Բնապահպանության նախարարության հետ` խնդիրները համատեղ ուժերով լուծելու նպատակով”-ասաց անուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանն ու ավելացրեց, որ մեր խնդիրը միայն Խոսրովի արգելոցում կառուցված շինությունը կամ ճանապարհի ընդլայնումը չէ, այլ ընդհանրապես պահպանվող տարածքների` արգելոցների ու արգելավայրերի անձեռնմխելության խնդիրը, որով պետք է լրջերեն զբաղվել:
Այս հարցով զբաղվող աշխատանքային խումբը ներկա պահին քննարկում է 3 տարբերակ` քանդել շենքը, չքանդել կամ հանձնել գիտական կազմակերպություններին: Սակայն, բնապահպանական մի շարք կազմակերպություններ կտրականապես դեմ են Խոսրովի պետական արգելոցում ապօրինի կառույցին եւ պնդում են, որ այն միանշանակ պետք է քանդվի:
Թե ում է պատկանում այդ կիսակառույց շինությունը, ասւոլիսին ներկա բանախոսները չկարողացան հստակ նշել, միայն ասացին, որ կառույցի սեփականատերը “Հովազաձոր” ՍՊԸ-ն, որը, սակայն, շարունակում է փոխհատուցում պահանջել Կառավարությունից:
Շինության սեփականատիրոջ հարցում, սակայն, շշուկներ կան, որ դա պատկանում է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին:
Սիլվա Ադամյանը հիշեցրեց, որ Խոսրովի արգելոցը մի յուրատեսակ բնական հուշարձան է Հայաստանի համար, որտեղ գիշատիչ կենդանիների տեսակներ ընդհանուրռ հաշվով 1800 բույսերի տեսակներ, որոնք գրանցված են ինչպես Հայաստանի, այնպես էլ միջազգային “Կարմիր գրքում”:
Իսկ տուրիզմի զարգացումը նմանատիպ արգելավայրերում կարող է մեծ վնասներ հասցնել արգելոցային բնական միջավայրին: Ուստի, բնապահպանը կարծում է, որ պետք է այդ վայրերում էկոտուրիզմը զարգացնել ճիշտ կառավարմամբ, որ բնական ու կենդանական աշխարհը դրանից չտուժի:

Վահե Մակարյան

Դիտվել է 1146 անգամ:
Print Friendly

Leave a Reply