Արցախի բնակչության կեսն արդեն կատարել է իր ընտրությունը
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | July 19, 2012 17:08
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Ռաշիդ Պետրոսյանը հրապարակեց ԼՂՀ-ում ընթացվող նախագահական ընտրությունների քվեարկության ընթացքի մասին վերջին տվյալները` ժամը 15:00-ին դրությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ժամը 14:00-ի դրությամբ` Ստեփանակերտում ընտրություններին մասնակցել է 16 հազար 230 քաղաքացի, Ասկերանի շրջանում` 6 հազար 969, Հադրութում` 5 հազար 346, Մարտակերտում` 7 հազար 457, Մարտունու շրջանում` 7 հազար 464, Շահումյանում` 1132, Շուշիում` 1921, Քաշաթաղում` 2 հազար 673, Երեւանում` 276 քաղաքացի: Ընդհանուր առմամբ, քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցող 99 հազար 071 ընտրողներից ընտրություններին մասնակցել է 49 հազար 468 քաղաքացի, որը կազմում է ընդհանուր թվի 49.93 տոկոսը:
ԼՂՀ ԿԸՀ-ն քվեարկության ընթացքի վերաբերյալ տվյալներ կհրապարակվի յուրաքանչյուր 3 ժամը մեկ անգամ: Համաձայն գործող օրենսդրական նորմի` քվեարկությունը կավարտվի ժամը 20:00-ին:






Facebook
Tweet This
Email This Post
