Սառեցված բանջարեղեն ու մրգեր

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ, Շաբաթվա լուր | | July 19, 2012 10:44

Այսօր նորություն չէ, որ յուրաքանչյուրն իր սառնարանում սառեցնում ու ձմեռվա համար պահեստավորում է նախասիրած բանջարեղենն ու մրգերը, սակայն սառեցված մթերքը ճիշտ պահպանության արդյունքում է ունենում բնական համ ու հոտ, օգտակար նյութերի պարունակությունն էլ  շատ քիչ է տուժում: Ի վերջո, ձմռանը մաtուցված «թարմ» մրգերն ու ոչ սեզոնային բանջարեղենն իսկական ուրախություն են:

Սառեցնել կարելի է գրեթե բոլոր մրգերը: Դրա համար պետք է հետևել, որ  սառեցման ենթակա մրգերն ու բանջարեղենը լինեն հասած, սակայն ոչ գերհասած, վնասված կամ էլ հոտած: Բոլորը պետք է տեսակավորել ըստ չափսի ու հասածության աստիճանի: Հարկավոր է հեռացնել պտղակոթունը, տերևները, մի խոսքով` այն ամենը, ինչն ուտելի չէ:

Սառեցումից առաջ ընտրված մթերքը լավ լվանալ ու չորացնել:

Ասենք,  ծիրանի մի խմբաքանակ դասավորում ենք պոլիէթիլենե տոպրակի մեջ, ապա տեղավորում  սառեցման բաժնում այնպես, որ նեղվածք չլինի ու միրգը չվնասվի:

Եկավ ձմեռը ու հիմա ցանկանում եք օգտագործել սառեցված մթերքը. ապասառեցման մի քանի տարբերակ կա.

-միկրոալիքային վառարանում կարելի է  սառեցված մթերքը «հետ բերել», սակայն այս դեպքում մեծ քանակությամբ հեղուկ է անջատվում:

-երկրորդ տարբերակը սենյակային ջերմաստիճանն է. այս դեպքում էլ  С վիտամինն է արագ քայքայվում:

-նախընտրելի է մթերքի ապասառեցումը սառնարանի ներքևի դարակներում:  Այս ձևով կպահպանվի մրգերի ու բանջարեղենի համը:

Եվ կարող եք օգտագործել արդեն ձեր ցանկությամբ, ուտել թարմ վիճակում, եփել կամ էլ օգտագործել տարբեր պատրաստվածքների մեջ: Այնպես որ ամառվա ջերմությունը ձեր սառնարանում ձմռանը կվերածվի իսկական վայելքի:

Դիտվել է 4578 անգամ:
Print Friendly

Leave a Reply