Կենսաչափական անձնագիր ստանալու համար դիմել է 800 անձ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | July 19, 2012 16:41
Այսօր կառավարության նիստի ժամանակ փոխոստիկանապետը տեղեկացրել է, որ այս տարի նախորդ բոլոր տարիների համեմատ աննախադեպ է եղել անձնագիր ստանալու համար դիմողների քանակը։ Եթե նախորդ տարվա առաջին կիսամյակում եղել է շուրջ 171 հազար անձնագրի փոխանակման դիմում, ապա այս տարի թվաքանակն ավելացել է շուրջ 30 հազարով։ Այդ հանգամանքով պայմանավորված անցկացվել են անհրաժեշտ միջոցառումներ, մասնավորապես, ոչ աշխատանքային օրերին և աշխատանքային ժամերից դուրս, կազմակերպվել են աշխատանքային հերթափոխեր։ Այսօր արդեն կարելի է արձանագրել, որ խնդիրը լուծված է, անձնագրերի լրացուցիչ խմբաքանակն արդեն իսկ Հայաստանի Հանրապետությունում է։ Արթուր Օսիկյանը միաժամանակ նշել է, որ դեռևս փոքր է կենսաչափական տվյալներով անձնագրերի համար դիմողների թվաքանակը։ Առաջին 1.5 ամսվա ցուցանիշը ցույց է տվել, որ առայժմ ընդամենը 800 անձ է դիմել կենսաչափական տվյալներով անձնագիր ստանալու համար։






Facebook
Tweet This
Email This Post
