Մահացել է Նոբելյան մրցանակակիր Վիտալի Գինզբուրգը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 9, 2009 14:40

Մոսկվայում 94 տարեկան հասակում մահացել է հռչակավոր ֆիզիկոս, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր Վիտալի Գինզբուրգը:

Գինզբուրգը մահացել է կիրակի երեկոյան` երկարատև հիվանդությունից հետո:

Նրա գրչին են պատկանում 400 գիտական հոդվածներ և 12 մենագրություն, որոնք վերաբերում են ֆիզիկային:

Գինզբուրգը ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի է արժանացել 2003-ին:

Դիտվել է 2771 անգամ:
Print Friendly

Leave a Reply