Ինչո՞ւ է մոռացվել ՀՀ ԱԺ գավաթի խաղարկության եզրափակիչը

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | July 24, 2012 7:00

Դպրոցականների համար ուսումնաշրջանն անցյալում է մնացել, սակայն Հայաստանի դպրոցականների մարզական խաղերը դեռ չեն ավարտվել: Օրերս Դիլիջանում կայացած մեկնարկներից հետո, հայտնի են միայն վոլեյբոլի, բասկետբոլի, հանդբոլի մրցաշարի մրցանակակիրները: Թեև արձակուդ է, առաջիկայում մրցումները շարունակվելու են: Դրա մեջ արտասովոր ոչինչ չկա, այդուհանդերձ, տարօրինակ է, որ ստուգատեսին չեն մասնակցում Արցախի ներկայացուցիչները:

,Աշխատանքային հերթափոխե մարզընկերության նախագահ, Հայաստանի դպրոցականների մարզական ֆեդերացիայի նախագահ Արա Մեհրաբյանը պարզաբանեց, որ տարբեր մարզաձևերի հաղթողներն իրավունք են ստանալու կարողությունները փորձելու Դպրոցականների մարզական միջազգային ֆեդերացիայի նախաձեռնությամբ անցկացվող աշխարհի առաջնություններում, մինչդեռ, եթե  արցախցիները հաջողության հասնեն, ապա նրանց այդպիսի հնարավորություն չի տրվի, քանի որ առայժմ Արցախին հասկանալի պատճառով չի թույլատրվի պատվիրակներ գործուղել: ,Շատ ցանկալի է, որ Արցախի ներկայացուցիչները ևս մասնակցեն խաղերին, նաև` տարբեր մարզաձևերի աշխարհի առաջնություններին, սակայն այս ամենը կարող է միայն ցանկություն մնալ, քանի որ Դպրոցականների միջազգային ֆեդերացիայի կանոնակարգով դա հնարավոր չէե,- պարզաբանեց Մեհրաբյանը:

Ինչևէ, մնացել է կազմակերպել ֆուտբոլի, սեղանի թենիսի, աթլետիկայի մրցումները:

Մեհրաբյանը հայտնեց, որ եթե նախկինում այս ստուգատեսն ավելի շատ զվարճանքի էր նմանվում, ապա այժմ պատասխանատվությունը մեծացել է, քանի որ  շահագրգռվածություն կա, այն ընտրական է, և լավագույնները հետագայում հանդես են գալու միջազգային մեկնարկներում: Ի դեպ, մարզերի ներկայացուցիչներին թույլատրվել է, որ դպրոցների հավաքականներն իրենց կազմերն ուժեղացնեն այլ կրթօջախներից հրավիրված մարզիկներով, թեև Դպրոցականների միջազգային ֆեդերացիայի կանոնակարգով ամեն դպրոց պետք է մեկնարկներին մասնակցի միայն իր սաներով: Այդ է պատճառը, որ Հայաստանի մարզերն այս ստուգատեսում ներկայացնում են ուժեղ թիմեր, և դրանցից մի քանիսի հավաքականները դարձել են հաղթողներ: Մասնավորապես, բասկետբոլիստների և բասկետբոլիստուհիների մրցաշարերում ուժեղագույն են ճանաչվել Արթիկի և Գյումրու ներկայացուցիչները: Աչքի են ընկել նաև Սիսիանի վոլեյբոլիստուհիները, Վանաձորի հանդբոլիստուհիները: Միայն վոլեյբոլիստների և հանդբոլիստների մրցումներում են առաջին տեղեր գրավել մայրաքաղաքի հավաքականները: Հաղթել են համապատասխանաբար թիվ 94 և 74 դպրոցների խաղացողները:

,Սիսիանի վոլեյբոլիստուհիներն արդեն ավանդաբար են հաղթում այս ստուգատեսում, և նրանց հաջողությունը չի զարմացնում: Արթիկը ներկայացնող  բասկետբոլիստների թիմը երկու կրթօջախների սաներով է համալրված: Դա արվել է այն նպատակով, որ միջազգային ստուգատեսում ուժեղ հավաքական ունենանք: Վանաձորի հանդբոլիստուհիների հաղթանակն էլ անակնկալ չէր: Բանն այն է, որ Լոռու մարզում հանդբոլը սիրված է: Խմբեր են գործում ոչ միայն Վանաձորում, այլև Ստեփանավանում, Ալավերդիում: Ուշագրավ է, որ հանդբոլը տարածվում է նաև Գեղարքունիքի մարզում, և երկրորդ տարին է, որ այդ մարզից մասնակիցներ են լինումե,- ասաց Մեհրաբյանը:

Ասվեց, որ առաջիկայում կայանալիք սեղանի թենիսի մրցումները կկազմակերպվեն Վանաձորում, աթլետիկայի և ֆուտբոլի մրցումները` Գյումրիում: Վերջում արդեն ավարտվել է մարզադաշտի վերանորոգումը: Հիմնախնդիր է մնում մարզիկների գիշերելու հարցը, քանի որ ամեն մեկի համար նախատեսված 2 հազար դրամ գիշերավարձը  բավարար չէ, և կազմակերպիչների համար դժվար է սահմանափակվել իրենց հատկացված ֆինանսներով:

Այդուհանդերձ, խաղերը պետք է արդեն ավարտված լինեին: Խանգարել է այն հանգամանքը, որ դրանց մասնակցելու իրավունք ունեն նաև ավարտական դասարանների սովորողները, որոնք քննություններ են հանձնել` փորձելով բուհեր ընդունվել: Արձակուրդային շրջանում էլ երեխաները հանգստանալու են գնում: Այնպես որ խնդիրներ  ծագել են: Այդ է պատճառը, որ առաջնորդվել են ,ուշ լինի, նուշ լինիե կարգախոսով: Այդուհանդերձ, վստահեցվեց, որ մինչև սեպտեմբեր խաղերն ավարտված կլինեն:

Իսկ ահա հնչեղ անուն ունեցող Հայաստանի ԱԺ գավաթի խաղարկության մրցաշարի եզրափակիչն անցկացնելու մասին դեռ խոսք էլ չկա: Ընդ որում, պատանեկան այս ստուգատեսի կազմակերպիչներն են ՀՀ Ազգային ժողովը, կրթության ու գիտության, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունները, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, ,Աշխատանքային հերթափոխե մարզական միությունը, ,Սպորտը բոլորի համարե հասարակական կազմակերպությունը և Հայաստանի դպրոցականների ֆեդերացիան: Նախկինում դեպք է եղել, երբ ,մոռացել ենե և այս ստուգատեսը չեն կազմակերպել:

,Այս տարի անցկացվել են ՀՀ ԱԺ ընտրությունները: Մրցումների կազմակերպման ժամկետը միշտ համաձայնեցվում է ԱԺ այն հանձնաժողովի հետ, որը սպորտի հարցերով է զբաղվում: Եվ քանի որ նոր է հանձնաժողովը ձևավորվել, մրցումները հետաձգվել են: Դրանք անպայման կայանալու են:  Մասնակցելու են նաև Արցախի ներկայացուցիչները, որտեղ մրցումների նախնական փուլը շատ շուքով է անցկացվել: Ընդ որում, որպես  կանոն, արցախցիները հաջող են մասնակցում եզրափակչին: 2010-ին չեմպիոն են դարձել, 2011-ին երկրորդ տեղ են գրավել: Իսկ այս տարվա եզրափակչի ուշանալու պատճառն ամենևին էլ ֆինանսավորումը չէ: Այն կազմակերպելու համար 4-5 միլիոն դրամ է պահանջվում, մասնակիցներն էլ իջևանելու են գիշերօթիկ դպրոցներում: Ֆինանսավորում է ԿԳ նախարարությունը: Մյուս հովանավոր կազմակերպություններից ամեն մեկն էլ մի բան է անում: Նպատակ ունենք  եզրափակիչը հետագայում ոչ թե Երևանում, այլ Ծաղկաձորում անցկացնել: Խոստացել են, որ կաջակցեն, որպեսզի եզրափակիչը սեպտեմբերին կայանաե,- ասաց Մեհրաբյանը:

Հիշեցնենք, որ այս ստուգատեսին մասնակցում են 1-6-րդ դասարանների սովորողները, և մրցումների ծրագրում են մատչելի մրցաձևեր` նետումներ, ձգումներ, փոխանցախաղեր և այլն:

 

Դիտվել է 1422 անգամ:
Print Friendly

Leave a Reply