Պատանի հայ ջրացատկորդների հարուստ ավարը Նիկոլաևի միջազգային մրցաշարում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 9, 2009 15:28

Ուկրաինայի Նիկոլաև քաղաքի լողավազանում կազմակերպված ջրացատկի պատանեկան միջազգային մրցաշարում Հայասատանի ներկայացուցիչներն արժանացան մեդալների հարուստ ավարի:

Ստուգատեսին մերոնցից բացի մասնակցում էին նաև Ուկրաինայի, Ռուսաստանի, Բելառուսի ջրացատկորդները:

Ազատ Հարությունյանը հավասարը չունացավ 3 և 5 մետրանոց ոստնակներից ցատկերում: Նա 3-րդն էր 1 մ-ոց ոստնակից ցատկերում: Վլադիմիր Հարությունյանը երկրորդ մրցանակակիր դարձավ 5 մ-ոց ոստնակից ցատկերում:

Վահագն Պողոսյանը 3-րդն էր 3 մ-ոց, իսկ Օվսաննա Ղարագյոզյանը  5 մ-ոց ոստնակից ցատկերում:

Դիտվել է 1478 անգամ:
Print Friendly

Leave a Reply