Աշխարհի ամենափոքր աղջիկն այլևս չի աճում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 19, 2012 15:20

Չինաստանի Հունան ավանում, լույս աշխարհ գալուց 3 տարի անց, հիվանդանոցից դուրս են գրել աշխարհի ամենափոքր աղջկան:

Լիանգ Քսիաոքսիաոն լույս աշխարհ է եկել 1,05 կգ քաշով, 33 սմ հասակով:  Աղջկա աճը գենետիկ հիվանդության պատճառով խիստ դանդաղ էր կատարվում: Հիմա նա 3 տարեկան է, կշռում է 2,5 կգ ու հասակն ավելացել է 21 սմ-ով:

«Ցավում ենք, սակայն նա այլևս չի աճի, ու, չնայած դրան, նա ապրում է,  նրա բոլոր օրգաններն աշխատում են, ինչը մենք հաղթանակ ենք համարում»,- ասում են բժիշկները: Նրանք մորը հղիության շրջանում զգուշացրել էին, որ պտուղը ճիշտ չի զարգանում, սակայն մայրը հրաժարվել է հղիությունը դադարեցնել:

«Չնայած հիվանդությանը, իմ երեխան շատ ուրախ ու աշխույժ է: Միայն 3 տարի անց մենք կարողացանք հիվանդանոցից դուրս գրվել, հիմա նա գերազանց է զգում»,-ասում է մայրը:

2 օր առաջ ամերիկյան Շառլոտա քաղաքում էլ, լույս աշխարհ գալուց 6 ամիս անց, հիվանդանոցից  դուրս է գրվել Քեննա Քլեր Մուրը, որը հղիության 24-րդ շաբաթում է ծնվել 270 գ քաշով:

«Այսօր մեր կյանքի ամենաերջանիկ օրերից մեկն է: 183 օր ինտենսիվ թերապիայի բաժանմունքում անցկացնելուց հետո, մեր ամենագեղեցիկ աղջիկը տուն է վերադառնում»,-ասում են ծնողները:

Դիտվել է 2221 անգամ:
Print Friendly

Leave a Reply