Պլանային ցուցանիշների համար բժիշկները սարսափելի հանցագործություններ են կատարել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 19, 2012 14:47

Մի քանի տասնյակ բժիշկներ մեծ սկանդալի կենտրոնում են հայտնվել: Պարզվել է, որ անխիղճ մասնագետները մեծ քանակությամբ վիրահատություններ են կատարել` հեռացնելով բացարձակ առողջ կանանց արգանդը:
Հնդկաստանի կենտրոնական Չհատիսգարխ նահանգի տարածքում աշխատող բժիշկները մեծ եկամուտներ են ստացել` աղքատ կանանց արգանդը հեռացնելով: Արարքը բացատրել են պետապահովագրության համակարգից իրենց վճարվող գումարներով:
Նահանգի տարածքում իրականացվել է 1800 վիրահատություն: Լրիվ հնարավոր է, որ կանանցից շատերին անբարեխիճ բժիշկները վիրահատել են հենց այդ նկատառումներից ելնելով: Ծրագիրը մեկնարկել է 2008-ից, կառավարությունն աղքատների հետ աշխատող բժիշկներին վճարում է 30 հազար ռուփի, ինչպես նաև հոգում է թանկարժեք վիրահատության ծախսերը:

Դիտվել է 1244 անգամ:
Print Friendly

Leave a Reply