Հնդկաստանում նոր նախագահ են ընտրում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 19, 2012 14:32

Այսօր Հնդկաստանում նախագահական ընտրություններ են անցկացվում: Այդ պաշտոնը 2007-ից զբաղեցնում էր Պատհիբա Փաթիլը, որը պետության առաջին կին ղեկավարն էր:
«Ավտանգության բոլոր անհրաժեշտ միջոցառումներն անվտանգ ու ազատ քվեարկության համար կիրառվում են ինչպես խորհրդարանի ներսում, այնպես էլ` դրա պատերից դուրս ու քվեարկության տեղամասերի մոտ»,-հայտնել է Ժողովրդական պալատի գլխավոր քարտուղար Ագնիհոտրին:
Նախագահի պաշտոնի համար պայքարին մասնակցում են ֆինանսների նախկին նախարար Փրանաբ Մուքերջին` Միացյալ պրոգրեսիվ դաշինք կոալիցիայից և խորհրդարանի նախկին խոսնակ Պուրնո Ագիտոկ Սանգման` ընդդիմության միակ թեկնածուն:
Նախագահն ընտրվում է 5 տարով, ընտրողների կոլեգիայով, որը կազմված է խորհրդարանի 2 պալատների ընտրող անդամներից ու միացյալ տարածքների ու նահանգների օրենսդիր ժողովի անդամներից: Պետության ղեկավարը կարող է բազմիցս վերընտրվել, սակայն  1947-ին Հնդկաստանի անկախության ձեռքերումից սկսած, միայն Պրասադն է այդ պաշտոնը 2 ժամկետ անընդմեջ զբաղեցրել (1950-1962):
Ձայների հաշվարկը տեղի կունենա կիրակի, իսկ երդման արարողությունը, ինչպես և սպասվում է, հուլիսի 25-ին:

Դիտվել է 1290 անգամ:
Print Friendly

Leave a Reply