Խոսրովի արգելոցի ճանապարհին պետք է արգելափակոց դրվի և հսկողություն սահմանվի. Կարինե Դանիելյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 19, 2012 17:56

Խոսրովի արգելոց տանող ճանպարհն ընդլայնվում է: Այս մասին ահազանգել են բնպահպան ակտիվիստները, և Երևանից բնապահպանության փոխնախարարի գլխավորությամբ խումբ է մեկնել այնտեղ` տեղում իրավիճակին ծանոթանալու համար: “Հիմնավորումն այն է, որ բավականին հաճախ այդ տարածքում հրդեհներ են լինում, և հրշեջ մեքենաների համար այդ ճանապարհի ընդկայնումն անհրաժեշտ է: Սակայն ճանապարհի լայնացման արդյունքում վնասվել է էկոհամակարգը, ինչպես նաև հեշտացել է արգելոց մուտք գործելը,- այս հարցով այսօր իր մտահոգությունը հայտնեց “Հանուն կայուն մարդկային զարգացման” ՀԿ նախագահ,  բնապահպան Կարինե Դանիելյանը:

Սա այն տարածքն է, որ տանում է դեպի Հավուցթառ ու ընդգրկում է արգելոցի չորային տարածքը:

Խնդրի լուծման հետ կապված բնապահպան-բանախոսը նշեց, որ իրենք բնապահպաններով եկել են այն եզրակացության, որ պետք է արգելափակոց դրվի այնտեղ, վերհսկողություն սահմանվի տեսախցիկների միջոցով, որպեսզի ճանապարհն իրոք նպաստի միայն դրական գործընթացներին:

Դանիելյանը նաև նշեց, որ իրենց այցելության ընթացքում նրանք այնտեղ նկատել են խորովածի հարմարանքներ, որն իրենց նախաձեռնությամբ քանդվեց տեղում. “Ժամանակին գործում էր հատուկ մասնագետներից բաղկացած խորհուրդ, որը կանոնակարգում էր բոլոր այդ խնդիրները` կապված պահպանվող տարածքների հետ: Հիմա այդպիսի խորհուրդ չի գործում, և մենք պայմանավորվել ենք, որ  կփորձենք ակադեմիայի նախագահության հետ խոսել, որպեսզի հենց ակադեմիայում ձևավորվի այդպիսի խորհուրդ”:

Խոսելով արգելոցի հետ կապված հիմնական խնդիրների մասին`բանախոսն ասաց, որ խնդիրները իսկապես բազմաթիվ են, և անհրաժեշտ է հստակեցնել, թե արգելոցի որ տարածքը պետք է բացարձակապես լինի անձեռնմխելի մարդկանց համար, իսկ որ տարածքներում կարելի է թույլատրել էկո-տուրիզմը:

Բնապահպանական հարցերով մեկնաբան-լրագրող Գալուստ Նանյանն էլ ասաց, որ չի կարելի տուրիզմը զարգացնելու հաշվին ոչնչացնել բնությունն  կամ դա անել արգելոցների հաշվին:

 Վահե Մակարյան

Դիտվել է 1590 անգամ:
Print Friendly

Leave a Reply