Այլևս չեն հետախուզվում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 19, 2012 13:54

Հուլիսի 19-ին, ժամը 01.00-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքից բերման են ենթարկել 1966 թ. ծնված Սիլվա Խ.-ին, որը ս/թ ուլիսի 13-ից հետախուզվում էր ավազակության  մեղադրանքով:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ Սիլվա Խ.-ն ձերբակալված է:

Հուլիսի 18-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողները  Երևանի քաղաքի Ներքին Շենգավիթի 11-րդ փողոցից բերման են ենթարկել 1974 թ. ծնված Կարեն  Հ.-ին, որը 2011 թ. ապրիլի 28-ից ՌԴ Պյատիգորսկ քաղաքի իրավապահների կողմից գտնվում էր հետախուզման մեջ:

Հուլիսի 18-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները Սարդարապատ գյուղից բերման են ենթարկել 1967 թ. ծնված Սոս  Ղ.-ին, որը ս/թ հուլիսի 7-ից հետախուզվում էր առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելու, վերամշակելու, ձեռք բերելու, պահելու, փոխադրելու կամ առաքելու մեղադրանքով:

Սոս  Ղ.-ն ձերբակալված է:

Դիտվել է 1211 անգամ:
Print Friendly

Leave a Reply