Վանաձորում 58-ամյա տղամարդուն մահացու վրաերթի են ենթարկել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 19, 2012 13:26

Հուլիսի 18-ին, ժամը 21.30-ին,  շտապօգնության կայանից ոստիկանության Վանաձորի բաժնում հաղորդում է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու թիվ 72 շենքի մոտ վրաերթի հետևանքով մահացել է Վանաձորի բնակիչ,  58-ամյա Ավթանդիլ  Կիրակոսյանը:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 21.15-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը նշված վայրում վրաերթի է ենթարկել Կիրակոսյանին, որը տեղում մահացել է:

Ոստիկանությունից հաղորդում են, որ կատարվում է քննություն:

Դիտվել է 1378 անգամ:
Print Friendly

Leave a Reply