Ադրբեջանական կողմը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 9, 2009 13:38

հրադադարի խախտումԵրեկ հերթական հրադադարի խախտումն է արձանագրվել ԼՂՀ-ի ու Ադրբեջանի շփման գծի հարավային, հարավ-արևելյան, արևելյան և հյուսիս արևելյան ուղղությամբ:

ԼՂ պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Սենոր Հասրաթյանն «Անկախին» ասաց, որ Ադրբեջանական կողմը սովորության համաձայն գրեթե ամեն օր խախտում է հրադադարի ռեժիմը և ԼՂՀ զինված ուժերն էլ պատասխան հակահարված են տալիս:

Հասրաթյանի խոսքով` հակառակորդի կողմից ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ բացած կրակի արդյունքում հայկական կողմում չկան զոհեր և վիրավորներ:

Ադրբեջանական կողմը նոյեմբերի 6- ավտոմատներից, գնդացիրներով ու դիպուկահար հրացաններով կրկին կրակ էր բացել ԼՂՀ Հադրութի, Մարտունիի, Ասկերանի և Մարտակերտի դիրքերի վրա, իսկ ԼՂՀ պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից համապատասխան գործողություններ են կատարվել:

Դիտվել է 3027 անգամ:
Print Friendly

Leave a Reply