Մեքենան գլորվել է ձորը, 2 մարդ հիվանդանոցում է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | July 19, 2012 12:41
Հուլիսի 19-ին, ժամը 04.09-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարահի 19-րդ կմ-ում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորը:
Դեպքի վայր է մեկնել Վայոց ձորի մարզային փրկարարական ջոկատը։
Պարզվել է, որ ձորն է շրջվել Ն. Բեգլարյանին պատկանող «Շևրոլե Նիվա» մակնիշի C868KX34 պ/հ ավտոմեքենան:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել ուղևորներ` 1976 թ. ծնված Լիլիթ Հովհաննիսյանին և 1999 թ. ծնված Անժելա Բեգլարյանին, որոնց տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխել են Եղեգնաձորի հիվանդանոց:
Բժիշկների գնահատմամբ` տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է:
Հուլիսի 19-ին, ժամը 05.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոմայրուղու 45-րդ կմ-ում «Միկա Կորպորացիոն» ՓԲԸ-ին պատկանող «Կամազ» մակնիշի բենզատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Բենզատարի վարորդ` 1979 թ. ծնված Վարազդատ Սարգսյանը թեթև մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հրազդանի հիվանդանոց:
Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը բավարար է:
Հրշեջ-փրկարարների հսկողությամբ «Միկա Կորպորացիոն» ՓԲԸ-ի կողմից իրականացվել է վառելիքի արտամղում այլ բենզատար:






Facebook
Tweet This
Email This Post
