Այրվել է ավտոմեքենա. կան տուժածներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | July 19, 2012 12:17
Հուլիսի 18-ին, ժամը 13.03-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.18-ին, մարվել` 13.34-ին:
Ամբողջությամբ այրվել է «Գազ-21» մակնիշի (առանց պետհամարանիշի) ավտոմեքենան, որի հետևանքով տարբեր աստիճանի այրվածքներով Էջմիածնի հիվանդանոց են տեղափոխվել Խանջյան գյուղի բնակիչներ` 1980 թ. ծնված Համլետ Եղիազարյանը, 1974 թ. ծնված Հովհաննես Պետրոսյանը, 1975 թ. ծնված Մհեր Գրիգորյանը, 1975 թ. ծնված Պարույր Հովսեփյանը և Լուկաշին գյուղի բնակիչ` 1964 թ. ծնված Դավիթ Կիրակոսյանը:
Բժիշկների գնահատմամբ` տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է:
Նույն օրը, ժամը 17.53-ին ահազանգ է ստացվել, որ Երասխահուն գյուղում` ճանապարհին, ավտոմեքենա է այրվում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.18-ին, մարվել` 18.37-ին:
Ամբողջությամբ այրվել է Ա. Կարապետյանին պատկանող «Զիլ-130» մակնիշի 28 ՏՍ 329 պ/հ ավտոմեքենան։ Պատահարի հետևանքով 1980 թ. ծնված Ա. Կարապետյանը և 1986 թ. ծնված Ա. Պետրոսյանը տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են Էջմիածնի հիվանդանոց։
Ըստ բժիշկների` Ա. Կարապետյանի վիճակը միջին ծանրության է, իսկ Ա. Պետրոսյանի վիճակը` ծանր:






Facebook
Tweet This
Email This Post
