Կատվի կծելու հետևանքով ամերիկացին զրկվել է վերջույթներից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 19, 2012 11:32

Օրեգոնի նահանգի Պորտլենդ քաղաքի բնակիչը փողոցային կատվի կծոցից, (որին, ի դեպ, մի քանի ամիս առաջ էր  սկսել տիրություն անել) վարակվել է մահաբեր  այտուցային ժանտախտով, որը XIV դարում  տարածված էր մի շարք երկրներում:

59-ամյա եռակցող Պոլ Գեյլորդը փողոցից բերել էր կենդանուն` չկասկածելով անգամ, որ այդ կատուն առողջական լուրջ խնդիրների պատճառ կդառնա:

Բժիշկների հավաստմամաբ, տիզերի միջոցով փոխանցվող  մահաբեր մանրէն տղամարդու օրգանիզմում է հայտնվել սիրելի կատվի հետ խաղի ժամանակ ստացած քերվածքից:

Հիվանդության առաջին ախտանիշն իմունային համակարգի թուլացումն էր: Դեպքից 2 օր անց նա քնից արթնանում է ուժեղ դողէրոցքով ու բարձր ջերմությամբ:

«Սկզբում մտածեցի,  որ մրսած եմ ու նույնիսկ չէի կասկածում, որ ամեն ինչ այսքան լուրջ ընթացք կստանա»,- խոստովանել է տղամարդը:

«Հիվանդի մոտ այտուցային ժանտախտ է, այլ կերպ` սև մահ, որը մեկ ամսից կտարածվի  ողջ մարմնում:Եթե անգամ նրան հաջողվի փրկել, նա ողջ կյանքում հաշմանդամ է լինելու»,- պատմել է բժիշկներից մեկը:

Հիվանդության տարածումը կանխելու համար բժիշկներն անդամահատել են նրա ձեռքերի դաստակներն ու ոտքերի մատները, քանի որ դրանք սևացել էին: Բարդ վիրահատության շնորհիվ նրա վիճակը կայունացել է:  Բժիշկներն ասում են,  որ այս դեպքը ժամանակակից բժշկության մեջ բացառիկ է:

«Ես գիտեմ, որ այլևս չեն կարող ինքնուրույն շարժվել, սակայն անսահման շնորհակալ եմ բժիշկներին, որ փրկեցին իմ կյանքը»,- ասել է Պոլը:

Դիտվել է 1247 անգամ:
Print Friendly

Leave a Reply