Միքայել Քոլոյանը լողի Հայաստանի երկու ռեկորդ սահմանեց

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 9, 2009 17:07

Մոսկվայում անցկացված լողի «Գրան պրի» մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Միքայել Քոլոյանը հանդես է եկել 50 մ մրցատարածությունում: Ազատ ոճով լողի մրցումներում նա ճանաչվել է 23-րդը (23,25 վայրկյան), իսկ բատերֆլայ ոճով լողի մրցումներում` 28-րդը (25,6 վայրկյան):

Փոքր սփոփանք կարելի է համարել այն, որ նա թարմացրել է իրեն իսկ պատկանող Հայաստանի ռեկորդները: Ի դեպ, այս մրցաշրջանում Քոլոյանին հաջողվել է այդ անել 13 անգամ:

Դիտվել է 1441 անգամ:
Print Friendly

Leave a Reply