Ադրբեջանցի զինծառայողի ձեռնարկած սադրանքը ձախողվել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 19, 2012 11:12

Հայ-ադրբեջանական շփման գծի հյուսիսարևելյան հատվածում` Այգեձոր գյուղի մերձակայքում` չեզոք գոտում, հայտնաբերվել է ադրբեջանական բանակի զինվոր Օրուջով Էլչին Ռագուֆ Օղլուի դիակը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցների տարածած այս տեղեկությունը, այն բնորոշել է որպես ադրբեջանական կողմի հերթական արկածախնդրության հետևանք:

«Եվ փաստը, որ ադրբեջանցի զինծառայողը հայտնվել է մեր դիրքապահների հսկողության գոտում, վկայում է հենց այդ մասին: Հայ դիրքապահների զգոնության շնորհիվ ադրբեջանական զինվորական ղեկավարության, կամ, ինչու չէ, անհատ զինծառայողի ձեռնարկած այս սադրանքը ևս ձախողվել է: Սահմանախախտը մեր դիրքապահների կողմից հայտնաբերվել և թիրախավորվել է: Ըստ երևույթին, վերջինս վիրավորվել է հայ դիրքապահների ձեռնարկած գործողությունների արդյունքում և փորձել է նահանջել սեփական դիրքեր, սակայն չի կարողացել դուրս գալ չեզոք գոտուց: Ամեն դեպքում այս միջադեպի պատասխանատվությունն ամբողջովին կրում է հարևան երկրի ռազմական գերատեսչությունը», -ասված է Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարի հաղորդագրության մեջ :

 

Դիտվել է 1193 անգամ:
Print Friendly

Leave a Reply