Իտալիայում գիտնականները Մոնա Լիզայի կմախքի մնացորդներն են հայտնաբերել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 19, 2012 10:13

Ֆլորենցիայի հնագետները հայտնաբերել են մի կնոջ մնացորդներ, որը, ենթադրաբար Լիզա Գերարդինին է, մոդել, որը բնորդել է Լեոնարդո դա Վինչիին:

Գիտնականները հաստատում են , որ մեկ տարվա լարված աշխատանքի արդյունքում Ֆլորենցիայի վանքի տակ հայտնաբերվել են  կնոջ կմախքի նոր մասեր, որը, ենթադրվում է, որ Լեոնարդոյի բնորդուհին եղած լինի: Ավելի վաղ  տեղեկացրել էին, որ մեկ տարի առաջ հայտնաբերվել է գանգ ու ոսկրերի մնացորդներ, որոնք հնարավոր է պատկանեն հայտնի կտավի վրա պատկերված կնոջը:

«Մենք վստահ ենք, որ ոսկրերը պատկանում են Լիզա Գերարդինիին, սակայն մինչև ԴՆԹ-ի վերլուծության արդյունքները  իրավունք չունենք պաշտոնապես դրա մասին հայտնել,-ասել է հնագետ Սիլվանո Վինսետին:- Մեր առաջնային խնդիրն է համեմատել մինչ այս հայտնաբերվածը նոր գտածոյի հետ»: Գիտնականն ասել է, որ շուտով կատարվելու է երկու գտածոների գենետիկ նյութի հետազոտություն:

Դիտվել է 1436 անգամ:
Print Friendly

Leave a Reply