Դամասկոսում իրականացված ահաբեկչության հետևանքով 3 նախարար է զոհվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 19, 2012 9:58

Սիրիայի պաշտպանության նախարար գեներալ Դաուդ Ռաջան ու նրա տեղակալը, նախագահ Ասադի փեսան` Ասեեֆ Շաուկատը,  սպանվել են մահապարտ ահաբեկչի` Դամասկոսի ազգային անվտանգության  ծառայության շտաբի վրա հարձակումից:

Ստացած վերքերից ՆԳ նախարար Մուհամեդ աշ-Շարը մահացել է հիվանդանոցում: Մյուս զոհերից են կառավարական զորքերի գեներալը, փոխնախագահի օգնականն ու պաշտպանության նախկին նախարար Հասան Թուրքմանին, ընդհանուր հետախուզության քննչական ապարատի ղեկավար, Ասադի զարմիկ Հաֆիզ Մահլյուֆը:

Հանցագործը Սիրիայի կենտրոնում գտնվող հսկվող շենքում պայթուցիչ է գործի դրել  այն պահին, երբ այնտեղ հանդիպում էր  ընթանում երկրի նախարարների կաբինետի ու պաշտոնական այլ անձանց միջև:

Տուժածների թվում է հետախուզության ղեկավար Հիշամ Բեխտաուրը: Տեղեկություններ կան, որ մահապարտը Ասադի մերձավորներից մեկի թիկնապահն էր: Ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Լիվա ալ-Իսլաամ» իսլամական արմատական խմբավորումը (“Իսլամի բրիգադ”): Իր մասնակցության մասին  հայտնել են  նաև Սիրիայի ազատ բանակի ապստամբները:

Դիտվել է 1323 անգամ:
Print Friendly

Leave a Reply