Բուլղարիայում իրականացված ահաբեկչության զոհերի թիվն ավելացել է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 19, 2012 9:37

Բուլղարական ԶԼՄ-ների ներկայացրած տեղեկության համաձայն, երեկ երեկոյան 5-ին (տեղական ժամանակով)  իսրայելացի զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուսում պայթյուն է եղել: Տրանսպորտային միջոցը կայանել է Sаrafovo տերմինալի մոտ: Երբ բոլոր զբոսաշրջիկները հավաքվել են ավտոբուսի մեջ, այն , տեղեկությունների համաձայն, օդ է բարձրացել պայթյունից: Դրանից հետո հրդեհ է բռնկվել: Այրվել են նաև այդ ավտոբուսի կողքին  կայանած տրանսպորտային միջոցներ:

Ահաբեկչության պահին ավտոբուսում 40 մարդ է եղել, նրանցից 30 տուժել է, 5-ը` տեղում մահացել: Վիրավորները Բուրգասի հիվանդանոց են տեղափոխվել: Իսրայելի վարչապետ Նաթանյահուն հայտարարել է, որ ահաբեկչությունն կամ իրականացրել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը կամ էլ «Հզբոլահ» ծայրահեղական խմբավորման ներկայացուցիչները:

Բուրգասի օդանավակայանը փակ է, բոլոր չվերթերը կատարվում են Վառնայից:

Դիտվել է 1094 անգամ:
Print Friendly

Leave a Reply