Բաշար Ասադը կնոջը Ռուսաստան է ուղարկել, ինքը` ընդհատակ անցել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 19, 2012 9:18

Երեկ Դամասկոսում իրականացված ահաբեկչությունից հետո, որի ժամանակ զոհվեցին սիրիական բարձրաստիճան ղեկավարներ, Բաշար Ասադը թաքնվել է: Տեղեկություն կա, որ նրա կինը Ռուսաստանում է, սակայն Ասադի գտնվելու վայրը հայտնի չէ:

Ռուսաստանը քննադատում է ահաբեկչությունն ու հետաքննություն պահանջում: Ահաբեկչության պատճառով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստն է հետաձգվել, որտեղ Արևմուտքը  հույս ուներ  Սիրիայի նկատմամբ պատժամիջոցներ նախատեսող բանաձև ընդունել: Իրավիճակը փոխվել է,  ընդդիմության իրականացրած ահաբեկչությունը խնդիրներ է առաջացրել: Իսկ Ռուսաստանը հայտարարել է, որ թույլ չի տա բանաձևի ընդունումը:

Դիտվել է 985 անգամ:
Print Friendly

Leave a Reply