Ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 9, 2009 17:12

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում կայացան վերջին տուրի հանդիպումները:  Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» 4:0 հաշվով հաղթեց փոխչեմպիոն «Միկային»: Մյուս խաղերում գրանցվեցին այսպիսի արդյունքներ. «Կիլիկիա»-«Բանանց»` 1:1, «Ուլիս»-«Արարատ»` 3:2, «Գանձասար»-«Շիրակ»` 4:1: Այսպիսով, թիմերը տեղաբաշխվեցին հետևյալ հերթականությամբ` «Փյունիկ» (65 միավոր), «Միկա» (58), «Ուլիս» (53), «Բանանց» (44), «Գանձասար» (38), «Շիրակ» (23), «Կիլիկիա» (20), «Արարատ» (14):

Առաջնության լավագույն ռմբարկու ճանաչվեց «Ուլիսի» հարձակվող Արթուր Քոչարյանը: Նա մրցակիցների դարպասը գրավեց 15 անգամ:

Դիտվել է 1252 անգամ:
Print Friendly

Leave a Reply