Արման Խաչատրյանը ` Եվրոպայի չեմպիոն

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 19, 2012 7:40

Լեհաստանի Կատովիցե քաղաքի մարզապալատում մեկնարկեց ըմբշամարտի  Եվրոպայի պատանեկան` կադետների առաջնությունը: Առաջինը մրցագորգ դուրս եկան  ազատ ոճի ըմբիշները:

54 կգ քաշային կարգում Արման Խաչատրյանը վերելքով անցկացրեց բոլոր գոտեմարտերը և դարձավ չեմպիոն: Նա եզրափակիչում վստահորեն առավելության հասավ Մոլդովայի ներկայացուցիչ Ալեքսանդր Պետկովի նկատմամբ։ Բրոնզե մեդալով բավարարվեցին 42 կգ քաշային Մխիթար Գրիգորյանը, 46 կգ քաշային Հմայակ Աղաջանյանը, 76 կգ քաշային Ռազմիկ Պողոսյանը։

58 կգ քաշային կարգում Հակոբ Ավետիսյանը  7-րդն է: Իսկ ահա, 63 կգ քաշային Սևակ Մխիթարյանը , 50 կգ քաշային Գագիկ Ակուլյանը, 69 կգ քաշային Տիգրան Մնացականյանը, 85 կգ քաշային Մերուժան Նիկոյանը, տանուլ տալով առաջին հանդիպումները, դուրս մնացին պայքարից։

Դիտվել է 1038 անգամ:
Print Friendly

Leave a Reply