«Տիրամայր Նարեկը» 20 տարեկան է

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | July 18, 2012 11:00

դերենիկԱշխատանքային այցով այսօր Շիրակի մարզում էր ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը: Նախարարի գլխավորած պատվիրակությունը եղել է Աշոցքի շրջանում, մասնակցել «Տիրամայր Նարեկ» հիվանդանոցի 20 ամյակին նվիրված միջոցառմանը:

Հանդիսությանը մասնակցել է նաև Վատիկանի արևելյան եկեղեցիների ժողովի նախագահ կարդինալ Լեոնարդո Սանդրին:

Դերենիկ Դումանյանը ողջունել է հյուրերին և կարևորել մարզում նմանատիպ բժշկական հաստատություն ունենալը: Միաժամանակ, նախարարը շնորհակալություն է հայտնել Քամիլլիանների Միաբանության «Սուրբ Կամիլլո» հիմնադրամին, ի դեմս Հայր Մարիո Կուկարոլլոյի, Նոյել Լոկատելինին, և ընդհանրապես բոլոր բարերարներին, որոնք Հայաստանում իրականացնում են մեր բնակչության առողջության բարելավմանն ուղղված ծրագրեր:

Հիվանդանոցի տնօրեն Սարգիս Վարդանյանը նշել է, որ հիվանդանոցն ապահովված է անհրաժեշտ բոլոր սարքավորումներով, մասնագետ-կադրերը վերապատրաաստման տարբեր կուրսեր են անցել ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ եվրոպական երկրներում:

Նշենք, որ հիվանդանոցն իր գործունեությունը սկսել է 1992 թվականից, հետագա տարիներին բուժհաստատությունը վերանորոգվել է Սուրբ Կամիլլիո բարեգործական հիմնադրամի միջոցներով: Այն ունի 100 մահճակալից բաղկացած ստացիոնար (վիրաբուժական, մանկաբարձա-գինեկոլոգիական, թերապևտիկ և մանկական բաժանմունքներ): Հաստատությունում բուժում են ստանում են ինչպես մարզի, այնպես էլ Ջավախքի բնակիչները:

Դիտվել է 958 անգամ:
Print Friendly

Leave a Reply