Բուենոս Այրեսում կազմակերպվեց ընդունելություն միջազգային դպրոցական օլիմպիադիայի մասնակից ՀՀ հավաքականի պատվին

Պաշտոնական, Օրվա լուր | | July 18, 2012 18:56

Հուլիսի 16-ին Բուենոս Այրեսի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու առաջնորդարանում տեղի ունեցավ ընդունելություն` Արգենտինայի Մառ դել Պլատա քաղաքում հուլիսի 4-16-ը մաթեմատիկայի միջազգային 53-րդ օլիմպիադային մասնակցած ՀՀ դպրոցականների հավաքականի պատվին:

Ձեռնարկին ներկա էին ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը և արգենտինահայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Բարձր գնահատելով մեր դպրոցականների մակարդակը` դեսպան Մելիքյանը շնորհավորեց վերջիններիս և հաջողություն մաղթեց իրենց հետագա գործունեության մեջ:

Հայաստանի դպրոցականներն արդեն 20 տարի շարունակ մասնակցում են մաթեմատիկայի միջազգային օլիմպիադաներին` ընդհանուր առմամբ արժանանալով 50-ից ավելի մեդալների և գովասանագրերի: Այս տարի նրանց հաջողվել է վաստակել 1 արծաթե և 2 բրոնզե մեդալներ:

Դիտվել է 1286 անգամ:
Print Friendly

Leave a Reply