Ալքեսանդր Իսկանդարյան. «Թուրքիան արձանագրությունների վավերացման ուղղությամբ քայլեր կձեռնարկի 2010-ի ապրիլին»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | November 9, 2009 13:05

Դեկտեմբերի 7-ին պարզ կդառնա, թե ինչ հետագա զարգացումներ են սպասվում Թուրքիայում հայ-թուրքական արձանագրությունների վարվերացման գործընթացում. նման կարծիք հայտնեց «Եվրոպական ինտեգրացիա» հկ նախագահ Կարեն Բեքարյանը «Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտում» կազմակերպված սեմինարի ժամանակ:

Բեքարյանն ասում է, որ նշված օրը երկու իրադարձություն է սպասվում` Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարցերով հանձնաժողովը պետք է ներկայացնի իր եզրակացությունը արձանագրությունների մասին և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանն էլ պետք է մեկնի ԱՄՆ. այցն արդեն մի քանի անգամ հետաձգվել է:

Բեքարյանի կարծիքով` եթե ներկայումս երկու երկրների միջև հարաբերությունները կարգավորելու և սահմանը բացելու փորձերը ձախողվեն, գործընթացը սառեցված կլինի առաջիկա 10-15 տարիների ընթացքում:

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, սակայն, ասում է, որ հայ-թուրքական սահմանն ի վերջո բացվելու է, պարզ չէ, միայն, թե երբ. մի քանի ամսից, թե մեկ կամ մի քանի տարուց:

Իսկանդարյանի խոսքով` Թուրքիան արձանագրությունների վավերացման ուղղությամբ որոշակի քայլեր կձեռնարկի 2010-ի հունվար-փետրվար ամիսներին, որպեսզի ապրիլին սահմանները բաց լինեն, կամ էլ ապրիլին կսկսի վավերացման գործընթացը. այսպես փորձելով կասեցնել ԱՄՆ կոնգրեսի կողմից Ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումը:

Ըստ Իսկանդարյանի` Եվրամիություն մտնելու համար Թուրքիան մի շարք խնդիրներ պետք է լուծի, որոնցից ամենահեշտ լուծելին Հայաստանի հետ սահմանի բացումն է: «Առավել դժվար է լուծել քրդական և կիպրական խնդիրները, ուստի Թուրքիան ձգտում է բացել Հայաստանի հետ սահմանը` ցույց տալով Եվրոպային, որ առաջադրված պահանջներն աստիճանաբար կատարվում են»,- ասում է Իսկանդարյանը:

Դիտվել է 1669 անգամ:
Print Friendly

Leave a Reply