Մշակութային արժեքների գողության թելերը հասնում են մինչև բարձրաստիճան պաշտոնյաներին. Սերգեյ Գալոյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 18, 2012 15:44

“Հայկական նկարիչների գործերից ամենաշատ գողացվողները Այվազովսկու, Սարյանի և Ալեքսանդր Բաշբեհուկ-Մելիքյանի կտավներն են”,- այս ամսին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց հետաքննող լրագրող Սերգեյ Գալոյանը:

“Աշխարհում զենքի ու թմրանյութերի վաճառքից հետո երրորդ տեղում ամենաեկամտաբեր հանցագործ-բիզնեսը համարվում է մշակությային արժեքների գողությունն ու վաճառքը”,- ասաց Գալոյանն ու ավելացրեց, որ տարեկան 66 մլրդ դոլարի արժեքներ են գողացվում տարբեր երկրներում:

Նա նաև հիշեց հայ մեծանուն նկարիչ Մինաս Ավետիսյանի արվեստանոցից կատարված գողության մասին. “Նկարիչ Մինասի արվեստանոցում կատարվել էր թալան, որն առաջին դեպքն էր Հայաստանում: Այդ ժամանակ Մինասը պատրաստվում էր ցուցահանդեսի և իր 50 նկարները դրա համար էր հենց առանձնացրել: Սակայն նկարիչն իր հարցազրույցներում հայտարարել է, որ ոչ թե հրդեհ է եղել իր արվեստանոցում, այլ հրդեհվել է այն:”

Ըստ Գալոյանի` 1995 թվականին Ազգային պատկերասրահից տարան Այվոզովսկում մի քանի նկարներ, այդ թվում`”Լուսընկա գիշեր.Հեծյալը” ձվաձև նկարը. “Այն ժամանակ այդ նկարի արժեքը ստույգ չեմ կարող ասել, բայց շատ բարձր էր գնահատվում: Սա հազվագյուտ դեպքերից էր, որ նկարը գտնվեց և վերադարձվեց պատկերասրահ: Եվ սա արեց ոչ ավել, ոչ պակաս այն ժամանակվա Ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանը”:

Իսկ թե ինչու հիմնականում մշակութային արժեքների, նկարների գողության դեպքերը չեն բացահայտվւմ, Սերգեյ Գալոյանը, մեջբերելով թերթերից մեկում տպագրված ինֆորմացիան, ասաց. “Դրա պատճառն այն է, որ հավանաբար այդ նկարների, արվեստի գործերի գողությունների հետքերը գնում հասնում են ամենաբարձրաստիճան պաշտոնյաների մարդկանց մոտ”:

 

Վահե Մակարյան

Դիտվել է 1208 անգամ:
Print Friendly

Leave a Reply