Ինքնաթիռ փախցնելու փորձը ավարտվել է ինքնասապանությամբ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 18, 2012 15:38

Ամերիկյան Յուտա նահանգի Սեն-Ջորջ քաղաքում տեղական օդանավակայանը ամբողջ օրը փակ էր, այնտեղ հանցագործ էին փնտրում: Նրա անունը Բրայան Հեդգլին է: Նախկինում նա աշխատել է  օդանավակայանում, իսկ ուրբաթ օրվանից հետախուզման մեջ է, քանի որ ոստիկանությունը նրան կասկածում է ընկերուհու սպանության մեջ:

Ամենայն հավանականությամբ , Հեդգլինը որոշել է փախչել: Նա մտել է  CRJ-200 օդանավի խցիկը, որը դատարկ էր, և փորձել է թռչել:  Օդանավը վեր բարձրացնել նա չի կարողացել  և մեքենան խրվել է պարիսպի մեջ: Դրանից հետո Բրայան Հեդգլինը ինքնասպան է եղել:

Դիտվել է 1187 անգամ:
Print Friendly

Leave a Reply