Արշակ Պետրոսյանը` աշխարհի լավագույն մարզիչ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 18, 2012 15:21

ՖԻԴԵ-ի մարզչական խորհուրդը Արշակ Պետրոսյանին ճանաչել է աշխարհի 2011 թվականի լավագույն մարզիչ և նրան շնորհել Միխայիլ Բոտվիննիկի անվան մեդալ:

Հիշեցնենք, որ անցյալ տարի Արշակ Պետրոսյանի գլխավորած Հայաստանի հավաքականը Չինաստանի Նինբո քաղաքում նվաճել էր աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Արշակ Պետրոսյանը երկրորդ անգամ է ճանաչվում աշխարհի լավագույն մարզիչ: Նախկինում նրան Միխայիլ Բոտվիննիկի անվան մեդալ շնորհվել էր 2008 թվականին, երբ Հայաստանի հավաքականը դարձել էր Շախմատի համաշխարհային օլիմպիադայի կրկնակի չեմպիոն:

Դիտվել է 1155 անգամ:
Print Friendly

Leave a Reply