Որտե՞ղ է անհետացել Վանո Սիրադեղյանի հետ կապված, բայց Արմեն Տեր-Սահակյանի վրա հարուցված քրեական գործը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 18, 2012 15:06


Վանո Սիրադեղյանի հետ առնչվող քրեական գործը, որ հարուցվել էր Արմեն Տեր-Սահակյանի նկատմամբ, անհետացել է դատարանից դատարան տեղափոխվելու ժամանակ:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց հետազոտող-լրագրող, բազմաթիվ քրեական աշխարհի հեղինակություններին վերաբերող գրքերի հեղինակ Սերգեյ Գալոյանը:
Վանո Սիրադեղյանի գործով դատական նյութերը անհետացել են մոտավորապես 6 ամիս առաջ, իսկ դա ի՞նչ է նշանակում, կարո՞ղ եք ասել: Նախ` սկսեմ նրանից, որ Վանո Սիրադեղյանի վրա ոչ մի քրեական գործ հարուցված չէ: Դա քրեական գործ է Արմեն Տեր-Սահակյանի և նրա ավազակախմբի վերաբերյալ, որն էլ անհետացել է”,-նշեց բանախոսը:
Գալոյանը բարձր է գնահատում Վանո սիրադեղյանի անձը, հատկապես` որպես գրող-հրապարակախոս: Նրա կարծիքով Վանոն հոյակապ գրող էր:
Այն հարցին, թե ինչպես է վերաբերվում հասարակության շրջանում տարածված պահանջին ու ստորագրահավաքին, որ Վանոն հետ վերադառնա, Ս. Գալոյանն ասաց, որ Վանոն արժի որ վերադառնա, որովհետև Հայաստանում “Վանոյի պետքը կա”, քանի որ Վանոն կարևոր բան է արել ժամանակին Հայաստանի համար:
“Վանո Սիրադեղյանը 90-ականների Հայաստանում կատարեց այն, ինչ Մուսոլինին 1923 թվականին, և ինչ հիմա անում է Սահակաշվիլին Վրաստանում: Այսինքն` Վանոն վերացրեց “գողականների քոքը”, ինչը հիմա անում է Սահակաշվիլին, և որը արել էր Մուսոլին Իտալիայում”,- նկատում է Գալոյանը:

Վահե Մակարյան

Դիտվել է 1265 անգամ:
Print Friendly

Leave a Reply