Ամփոփվեցին 2012 թվականի 1-ին կիսամյակում կատարված աշխատանքները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | July 18, 2012 14:27
2012 թվականի հուլիսի 14-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում տեղի է ունեցելխորհրդակցություն, որին մասնակցել են դատավարական հսկողություն իրականացնող դատախազները եւ ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:
Խորհրդակցությունը նախագահել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ ԱնդրանիկՄիրզոյանը:
Ամփոփվել են ՀՀ հատուկ քննչական ծառայության՝ 2012թվականի 1-ին կիսամյակումկատարված աշխատանքները:
Զեկույցով հանդես է եկել ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Մ.Մաթեւոսյանը՝ ներկայացնելով կատարված աշխատանքների թվային տվյալները եւ վերլուծելովարդյունքներն ու խնդիրները:
2012թ. 1-ին կիսամյակում ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվել է 119 քրեականգործ, որոնցից 28-ը՝ 55 անձի նկատմամբ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 37 քրեական գործ ուղարկվել է ըստ ընդդատության, կարճվել է 16 քրեական գործ, կասեցվել է` 5-ը,միացվել է վարույթում եղած քրեական գործերին` 5-ը, եւս 28 քրեական գործով նախաքննությունըշարունակվում է:
Ավարտված քրեական գործերով պատճառված վնասից նախաքննության ընթացքում ռեալվերականգնվել է 76.4 տոկոսը: Հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելուուղղությամբ միջոցառումներ ձեռնարկելու համար ՀՀ քր. դատ. օր-ի 200-րդ հոդվածի կարգովներկայացվել է 12 միջնորդագիր:
Դիտարկվող ժամանակահատվածում վարույթում քննված 119 քրեական գործից 28-ը եղել էկոռուպցիոն բնույթի, որոնցից 7-ը՝ 20 անձի նկատմամբ /14-ը` պաշտոնատար անձ/, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:
Դատի տրված 14 պաշտոնատար անձանցից ըստ բնագավառների և զբաղեցրածպաշտոնների եղել են՝
1. Ոստիկանության աշխատակիցներ՝————————————— 13-ը,
այդ թվում` ՊՊՎ ոստիկաններ`4-ը, բաժնի պետի տեղակալներ` 3-ը, տեղամասի տեսուչներ` 2-ը, քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ՀԿԳ ավագ քննիչ, հետաքննիչ, ՔՀԲօպերլիազոր` 1-ական:
2. ԵՊՀ գրադարանի բաժնի վարիչ`————————————- 1:
Ստացվել է 396 դիմում , որոնցից`
– 148-ը կցվել է քրեական գործերին, նյութերին, վարույթներին,
– 2-ով հարուցվել է քրեական գործ,
– 25-ով նախապատրաստվել են նյութեր (որոնցով քրեական գործի հարուցումը մերժվել է),
126-ն ուղարկվել է այլ մարմին` ըստ ընդդատության, 86-ին տրվել է պարզաբանում, 7դիմումի չի պատասխանվել (թողնվել է անհետևանք, դիմումատուի հետ թղթակցությունըդադարեցվել է ծառայությունում դիմումների, բողոքների, առաջարկությունների քննարկման,անձանց ընդունելության և գործավարության կարգի 37-րդ կետի համաձայն` նույնաբովանդակ,կրկնվող դիմումների մեջ նոր փաստեր չներկայացնելու, իսկ նախապես ներկայացված փաստերն արդեն իսկ ստուգված և սպառիչ պատասխան տրված լինելու պատճառով), 2-ը գտնվում էընթացքի մեջ:
Այլ գործառույթներ`
– ՀՀ հատուկ քննչական ծառայությունն ակտիվորեն մասնակցել է օրենքներիփոփոխությունների, լրացումների, նախագծերի քննարկմանն ու ներկայացրել առաջարկություններ,արտահայտել դիրքորոշումներ:
– Ապահովվել է մասնակցություն տարբեր գիտաժողովներում, սեմինարներում,խորհրդակցություններում, դասընթացներում, նաև՝ թույլատրելի սահմաններումհրապարակայնությունը:
Պարբերաբար հասարակական հնչեղություն ունեցող գործերի ընթացքի վերաբերյալպետական իրավասու մարմիններին ներկայացվել են տեղեկատվություններ-հաղորդումներ,ԶԼՄ-ներում` հրապարակումներ (պատասխանվել է լրատվամիջոցների 37 հարցումների):






Facebook
Tweet This
Email This Post
