Երեք ավտոպատահար`երեք վիրավոր

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 18, 2012 14:11

Հուլիսի 17-ին, ժամը 00.30-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Գորիս քաղաքի Անկախության և Գարեգին Նժդեհի փողոցների խաչմերուկում է բախվել «ԶԱԶ» մակնիշի ավտոմեքենայի:
«ԶԱԶ»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հուլիսի 17-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Ձորաղբյուր գյուղում բախվել է «ՌԱՖ» մակնիշի ավտոմեքենայի:
«ՌԱՖ»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հուլիսի 17-ին, ժամը 14.30-ի սահմաններում, «ԳԱԶ-21» մակնիշի ավտոմեքենան Վարդենիս քաղաքի Երևանյան փողոցում բախվել է ճամփեզրին կայանված «ԳԱԶ-ՍԱԶ-3507» և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաների:
«ԳԱԶ-21»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Դիտվել է 689 անգամ:
Print Friendly

Leave a Reply