Թեհրան-Երևան-Լոնդոն թիվ 932 տարանցիկ չվերթի ինքնաթիռում անկարգ ուղևոր կար
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | July 18, 2012 13:51|
Հուլի
սի 17-ին, ժամը 06.45-ին, «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության «Բարս» կայանից ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին ահազանգ է ստացվել, որ Թեհրան-Երևան-Լոնդոն թիվ 932 տարանցիկ չվերթի ինքնաթիռում անկարգ ուղևոր կա, և ինքնաթիռի անձնակազմը ոստիկանություն է պահանջում:Մեկնած օպերատիվ խումբը օդանավակայանի ավիացիոն անվտանգության հերթապահ մասից բերման է ենթարկել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 1973 թ. ծնված Ալի Ս.-ին:
Անձնական զննությամբ՝ պիջակի գրպանից հայտնաբերված կաշվե դրամապանակի մեջ հայտնաբերվել է 1,02 գ ափիոնանման մուգ շագանակագույն զանգված:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
|





սի 17-ին, ժամը 06.45-ին, «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության «Բարս» կայանից ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին ահազանգ է ստացվել, որ Թեհրան-Երևան-Լոնդոն թիվ 932 տարանցիկ չվերթի ինքնաթիռում անկարգ ուղևոր կա, և ինքնաթիռի անձնակազմը ոստիկանություն է պահանջում:
Facebook
Tweet This
Email This Post
