Առաջարկություն, որ սպորտի մասին օրենքում լրացում կատարվի

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 18, 2012 13:40

Ռուսաստանի սպորտի նախարարությունն առաջարկել է լրացում կատարել այդ երկրի սպորտի մասին օրենքում: Նպատակն այն է, որ իշխանությունները կարողանան միջամտեն մարզական այն միավորոմների գործերին, որոնց ծախսերի 50 տոկոսը ֆինանսավորվում է պետական բյուջեից:

Նոր լրացումը նախատեսում է, որ մարզական միավորումների ղեկավարների նշանակումը պետք է համաձայնեցվի սպորտի նախարարության հետ: Ստացվում է, որ դա վերաբերելու է մարզական բոլոր ֆեդերացիաներին, քանի որ սեփական միջոցներով գոյատևում են միայն ֆուտբոլի և տափօղակով հոկեյի ֆեդերացիաները:

Ի դեպ, եթե սպորտի գերատեսչությունն ակտիվություն դրսևորի և միջամտի տարբեր մարզաձևերի ֆեդերացիների գործերին, ապա չի բացառվում, որ Միջազգային օլիմպիական կոմիտեն պատժամիջոցներ կիրառի:

Դիտվել է 1294 անգամ:
Print Friendly

Leave a Reply