Հայ շախմատիստները հետին դիրքերում են

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 18, 2012 13:00

Բելառուսի մայրաքաղաքում անցկացվող շախմատի Մինսկի  բաց առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Աշոտ Նադանյանը 8 հնարավորից վաստակել է 5 միավոր և զբաղեցնում է 34-րդ տեղը: Նախավերջին տուրում նա, հանդես գալով սև խաղաքարերով, հաղթեց Վիկտորյա Զարիվկինային: Գարեգին Վարդևանյանը սևերով զիջեց Վալերի Գրինյովին: Նա 4 միավորով զբաղեցնում Է 70-րդ տեղը:

Բելառուսի դրոշի ներքո հանդես եկող Շանթ և Դավիթ Խաչիկյանները 5,5 և 5 միավորով զբաղեցնում են համապատասխանաբար 21-րդ և 35-րդ տեղերը:

Մրցաշարի միանձնյա առաջատարն Է գրոսմայստեր Կիրիլ Ստուպակը`  6,5 միավոր:

Դիտվել է 1268 անգամ:
Print Friendly

Leave a Reply