Ահազանգ Հյուսիսային պողոտայից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 18, 2012 11:23

Հուլիսի 17-ին, ժամը 20.44-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Հյուսիսային պողոտայի 1 շենքից կախված են ապակե սալիկներ, որոնցից մեկը վայր է ընկել, մի քանիսն էլ վտանգ են ներկայացնում անցորդների համար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ և ՃԿԿ օպերատիվ խմբերը, ինչպես նաև մեկ ավտոսանդուղքը

Շենքի բակում ժապավեններով ստեղծվել է անվտանգության գոտի:

Տեղում կատարված ուսումնասիրություններից պարզվել է, որ շենքի տանիքի կախովի ապակե սալիկներն ամուր են  և  ընկնելու վտանգ չկա:

Դիտվել է 1171 անգամ:
Print Friendly

Leave a Reply