Օձերն անհանգստացնում են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | July 18, 2012 11:17Հուլիսի 17-ին Արարատի մարզից ահազանգ է ստացվել, որ Սայաթ-Նովա գյուղի Նժդեհի փողոցի թիվ 12 շենքի բակում օձ են նկատել, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։
Նշված տարածքն ուսումնասիրելու արդյունքում օձ չի հայտնաբերվել:
Նույն օրը, ժամը 23.11-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ղափանցյան 77/1 տան բակում օձ կա, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը և հատուկ մասնագետը:
Մասնագետը, շրջակա տարածքն ուսումնասիրելով, հայտնաբերվել է գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:






Facebook
Tweet This
Email This Post
