Կիմ Չեն Ինը մարշալ է դարձել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 18, 2012 9:04

ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ինը մարշալի կոչման է արժանացել: Դրա մասին հայտնել է հյուսիսկորեական լրատվական գործակալությունը: Ավելի վաղ լուր էր տարածվել, որ Հյուսիսային Կորեայում տեղական ժամանակով ժամը 12:00-ին «կարևոր հայտարարություն» է արվելու, ինչը կասկածների ու հուզումների տեղիք էր տվել:

Ինչպես տեղեկացվել է,  երկուշաբթի Կորեական ժողովրդական բանակի  գլխավոր շտաբի փոխմարշալ Լի Են Հոն հեռացվել էր զբաղեցրած պաշտոնից: Չնայած պաշտոնական ձևակերպմանը` «առողջական վիճակի պատճառով», հարավկորեացի որոշ փորձագետներ կարծում են, որ որոշումը քաղաքական բնույթ ունի:

Դիտվել է 1199 անգամ:
Print Friendly

Leave a Reply