Կոսմետիկան կարող է շաքարախտի առաջացման պատճառ դառնալ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 18, 2012 8:53

Ժամանակակից կոսմետիկայում լայնորեն կիրառվում  են ֆտալատներ: Դրանք պարունակվում են հոտավետ քսուքների և լոսյոնների, գրեթե բոլոր օծանելիքների, երբեմն նաև  փաթեթավորումների մեջ: Ամերիկացի գիտնականների խոսքով, ֆտալատները մեծացնում են կանանց`  շաքարախտով հիվանդանալու ռիսկը: Սովորաբար դրանց մակարդակը կանանց օրգանիզմում ավելի բարձր է, քան տղամարդկանց մոտ: Գիտնականները զգուշացնում են` դա անվտանգ չէ: Վերլուծելով 2350 կանանց տվյալներ`  նրանք հայտնաբերել են ֆտալատի բարձր պարունակություն ու դրան զուգահեռ` շաքարախտի առկայություն 2 անգամ ավելի, քան այն կանանց մոտ, որոնց ֆտալատի մակարդակը ցածր է:

Դրա պատճառը, ըստ գիտնականների, այն է, որ ֆտալատներն ամրանում են գլյուկոզայի նյութափոխանակության համար պատասխանատու բջիջների պատերին ու նաև ճարպաբջիջների առաջացման պատճառ դառնում: Այդ բջիներին ամրանալով`  ֆտալատները խախտում են դրանց ֆունկցիան, ինչը հղի է բացասական հետևանքներով:

Ցավոք,  կոսմետիկական ընկրությունները միշտ չէ, որ հայտնում են ֆտալատների առկայության մասին: Սակայն, եթե բաղադրության մեջ նշվում է հոտավետ նյութերի մասին, դա գրեթե միշտ նշանակում է ֆտալատների առկայություն:

Դիտվել է 1425 անգամ:
Print Friendly

Leave a Reply